Նիկի Հեյլին հաստատվել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում
ՄիջազգայինԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ Նիկի Հեյլիին հաստատել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել Է 96 սենատոր, դեմ՝ չորսը, այդ թվում՝ դեմոկրատ Բեռնի Սանդերսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Սենատորներից ոմանք մտահոգություն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ 45-ամյա Հեյլին արտաքին քաղաքականության ոլորտում աշխատանքի փորձ չունի:
Հեյլիի թեկնածությունը, որն զբաղեցնում Էր Հարավային Կարոլինայի նահանգապետի պաշտոնը, առաջադրել Է ԱՄՆ-ի նորընտիր նախախահ Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ նախագահը ՄԱԿ-ի հետ կապված վերափոխումներ Է խոստացել: «Այն ամենը, ինչ վերաբերում Է ՄԱԿ-ին, կփոխվի հունվարի 20-ից հետո»,- նշել Է Թրամփը: