ԵԽԽՎ-ն հորդորել է Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
ՄիջազգայինԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցում հատուկ բաժին է նվիրվել Թուրքիայում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
ԵԽԽՎ-ում 110 կողմ և 15 դեմ ձայնով ընդունված զեկույցում նշվում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը և ահաբեկչական հարձակումները երկրում նոր բարդություններ ու սահմանափակումներ են առաջ բերել: ԵԽԽՎ-ն պահանջել է թուրքական իշխանություններից անմիջապես ազատ արձակել լրագրողներին, ովքեր մեղադրվում են «ահաբեկչական գործունեությանն ակտիվորեն մասնակցելու մեջ»:
Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության կազմում գտնվող երեք թուրքական կուսակցություններից երկուսը` ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները կողմ են քվեարկել զեկույցին, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` դեմ: