Պուտինն ու Հորդանանի թագավորը քննարկել են սիրիական հակամարտության խնդիրը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի թագավոր Աբդուլլա երկրորդը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Բանակցությունների ընթացքում մանրամասն կքննարկվի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Օրակարգում կլինի նաև ահաբեկչական սպառնալիքի խնդիրը»,- ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման համար նախապատրաստված նյութերով: