Ղազախստանում կուժեղացվի խորհրդարանի դերը
ՄիջազգայինՂազախստանում առաջիկա սահմանադրական բարեփոխումների ընթացքում նշանակալիորեն կավելացվեն խորհրդարանի լիազորությունները:
Ինչպես հաղորդում է «Ռիա-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցությունը վճռորոշ դեր է խաղալու կառավարության կազմավորման գործում»,- նշել է Ղազախստանի նախագահը:
Նրա առաջարկով` կառավարությունն իր հրաժարականը ներկայացնելու է խորհրդարանին` մաժլիսին, այլ ոչ թե երկրի նախագահին: