«Իսլամական պետության» ահաբեկիչները կրկին հարձակվել են թուրքական զորամիավորման վրա
Միջազգային«Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված թուրքական զորամիավորման վրա:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հունվարի 20-ին հարձակվել էին «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի Էլ-բաբ շրջանում տեղակայված թուրքական զորամիավորման վրա, ինչի արդյունքում 5 թուրք զինվոր սպանվել էր, 9-ը` վիրավորվել:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը: