Նյու Յորքում դերասան Շայյա ԼաԲաֆը ձերբակալվել է Թրամփի դեմ բողոքի ակցիայի ընթացքում
ՄիջազգայինՆյու Յորքում դերասան Շայյա ԼաԲաֆը ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ընթացքում: TMZ-ը հայտնում է, որ ԼաԲաֆը Թրամփի երդմնակալության պահից ի վեր Նյու Յորքում բողոքի մարաթոն է անցկացնում՝ «Նա մեզ չի բաժանի» կարգախոսով: Դերասանը բողոքի ակցիան հեռարձակում է ուղիղ եթերով:
Ոստիկանությունը դերասանին ձերբակալել է անցորդի հետ նրա ընդհարումից հետո, որը կողքից անցնելիս խցիկի մեջ ինչ-որ բան է ասել, որը ԼաԲաֆի զայրույթն է հարուցել: Նա հարձակվել է տղամարդու վրա եւ բռնել նրա շարֆից: Ոստիկանները նրան ձերբակալել եւ տեղամաս են տարել: