«Իսլամական պետության» ահաբեկիչները ադրբեջանցիների են սպանել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում սպանել են մեկ ադրբեջանցի կնոջ և նրա 2 մանկահասակ երեխաներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Սպանված կինը երեխաների հետ Բաքվից Սիրիա էր տեղափոխվել 2015-ին այնտեղ գտնվող ամուսնու` Ֆիքրեթ Ալիևի մոտ, ով մեկ տարի առաջ նույնպես սպանվել է Սիրիայում: