Ավստրիայի ոստիկանությունը 11 մարդ է ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում
ՄիջազգայինԱվստրիայի ոստիկանությունը 11 մարդ Է ձերբակալել հակաահաբեկչական գործողության անցկացման արդյունքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հունվարի 26-ին հայտնել Է Kurier թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր:
Ըստ հրատարակության տվյալների՝ խուզարկություններ են կատարվել Վիեննայի եւ Գրացի մի քանի տասնյակ բնակարաններում: Նշվում Է, որ հակաահաբեկչական գործողությունը պլանավորված Էր վաղօրոք եւ կապված չԷր անցած շաբաթ 17-ամյա դեռահաս Լորենցա Կ-ի ձերբակալության հետ, որն ահաբեկչական գործողություններ Էր պլանավորել Վիեննայի մետրոյում:
Հատուկ գործողությանը մասնակցել Է իրավապահ մարմինների 800 աշխատակից: Ինչպես գրում Է հրատարակությունը, ոստիկանները վաղուց Էին հետեւում նախկին Հարավսլավիայից սերվածներին, որոնք փորձում Էին արմատական իսլամական խմբավորում կազմակերպել Ավստրիայի տարածքում: