Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել Է 33 մաֆիոզի եւ առգրավել 40 մլն եվրոյի ունեցվածք
ՄիջազգայինԻտալիայի ոստիկանությունը գործողություն Է անցկացրել կալաբրիական մաֆիայի «նգրանգետա» առավել ազդեցիկ կլաններից մեկի դեմ: Ինչպես հայտնել Է ANSA գործակալությունը, 33 մարդ Է ձերբակալվել մաֆիական գործունեությանը, թմրանյութերի առեւտրին, փողերի լվացմանը, մահափորձերի եւ սպանությունների մասնակցելու մեղադրանքով:
Ինչպես հաջողվել Է պարզել հետաքննության ընթացքում, Ռեջո-դի-Կալաբրիայից մաֆիական կլանի անդամներն ակտիվորեն գործել են Իտալիայի Լոմբարդիա հուսիսային մարզում, ինչպես նաեւ կապեր են պահպանել ԱՄՆ-ի հանցավոր շրջանների հետ: Մասնավորապես, անօրինական գործողությունների կենտրոններից մեկը եղել Է Ջոյյա-Տաուրո (Կալաբրիա) նավահանգիստը: Կլանի պարագլուխներից մեկը Միլանում վերահսկում Էր բանջարեղենի եւ մրգերի շուկան:
Ոստիկանությունը մաֆիոզներից բռնագրավել Է 40 մլն եվրո գումարի ունեցվածք, ճշտում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: