Թրամփը պահանջում է Մեքսիկայից ներմուծման հարկ սահմանել արգելապատի վճարման համար
ՄիջազգայինՆախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է ներմուծման հարկ սահմանել Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա եւ ստացված գումարն ուղղորդել այդ երկրի հետ սահմանի երկայնքով պարսպի կառուցման ֆինանսավորմանը, հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, այս հայտարարությունն արվել Է այն բանից անմիջապես հետո, երբ Մեքսիկայի նախագահը չեղյալ Է հայտարարել իր այցը Վաշինգտոն:
Հունվարի 25-ին Դոնալդ Թրամփն հրամանագիր Է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման մասին:
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերն ասել Է, որ նախագահը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ քննարկել Է մեքսիկական ապրանքների ներմուծման հարկի հարցը, եւ որ նրանք քննարկում են այդ միջոցը հարկման համակարգի բարենորոգումների փաթեթ մտցնելու հնարավորությունը:
Նրա խոսքով՝ 20-տոկոսանոց ներմուծման հարկն ԱՄՆ-ի գանձարանին տարեկան կբերի շուրջ 10 միլիարդ դոլար: