Շվեդիան Թուրքիայում նոր ահաբեկչության մասին նախազգուշացում է արել
ՄիջազգայինՇվեդիան իր քաղաքացիների համար նախազգուշացում է արել Թուրքիայում հնարավոր նոր ահաբեկչության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:
Նախօրեին նման հայտարարություն էր տարածելՄիացյալ Նահանգները: ԱՄՆ պետդեպի կայքումհրապարակված հայտարարության մեջ կոչ էրարվում քաղաքացիներին խուսափել Թուրքիա, մասնավորապես Ստամբուլ և այդ երկրի հարավ-արևելյան նահանգներ այցելելուց: Պետդեպիցհայտնել էին, որ Թուրքիայում ավելացել են հակաամերիկյան տրամադրությունները, ուստի ԱՄՆ քաղաքացիները կարող ենթիրախավորվել տարբեր խմբերի կողմից: Պետդեպը հորդորել է քաղաքացիներին խուսափել հարավ-արևելյան Թուրքիա այցելելուց, մասնավորապես թուրք-սիրիական սահմանից, հեռու մնալ մարդաշատ վայրերից և հատկապես զբոսաշրջային հայտնի ո ւղղություններից, քաղաքական հավաքներից և ցույցերից: