Պենտագոնը պնդում Է, որ Ռուսաստանը լազերային զենք Է մշակում արբանյակների դեմ
ՄիջազգայինՌուսաստանը զենք Է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պենտագոնի կայքին, այս հայտարարությունն արել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարության պետ գեներալ Ջոն Հայթենը:
«Ռուաստանն ուսումնասիրում Է զգալի ռազմական հնարավորությունները, ներառյալ լազերները, տիեզերքում օգտագործելու համար եւ այլ միջոցներ, որոնք կարող են սպառնալ մեր արբանյակներին»,- հայտարարել Է Հայթենը: Նման զենքի կիրառումը, նշել Է նա, կարող Է մեծ քանակությամբ բեկորներ առաջացնել ուղեծրում, որոնք կդժվարացնեն տիեզերական ապարատներից օգտվելու հնարավորությունը:
«Ոչ հեռու ապագայում Ռուսաստանը եւ ՉԺՀ-ն կկարողանան օգտագործել իրենց հնարավորությունները՝ ցանկացած տիեզերական ապարատի սպառնալու համար, որը մենք ունենք տիեզերքում: Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն Է: Միացյալ Նահանգներն այդպես Էլ կվարվի, մենք կհավաստիանանք, որ բոլորը գիտեն սպառնալիքին դիմակայելու մեր պատրաստականության մասին»,- հավելել Է Հայթենը: