Գերմանիայի նախագահը Շտայնմայերին ազատեց ԱԳ նախարարի լիազորություններից
ՄիջազգայինԳերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել Է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից եւ նրա լիազորությունները հանձնել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունը տեղի Է ունեցել ԳՖՀ-ի նախագահի նստավայրում՝ Բելվյու դղյակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գերմանիայի դաշնային հանրապետության անունից ես Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատում եմ ԱԳ նախարարի նրա պաշտոնից, շնորհակալություն եւ երախտագիտություն եմ հայտնում նրան»,- ասել Է Գաուկը:
Գերմանական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Գաբրիելին շնորհավորել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ներկա Է եղել արարողությանը: Նաեւ լիազորություններից ազատվել Է արդարադատության նախարար Բրիգիտա Ցիպրիսը, որը Գաբրիելի տեղը կզբաղեցնի Էկոնոմիկայի նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: