Գերմանիայի ԱԳ նոր նախարարը կուղեւորվի ԱՄՆ. Handelsblatt
ՄիջազգայինԳերմանիայի ԱԳ նախարարության նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որն, ինչպես արդեն տեղեկացվել Է, պաշտոնն ստանձնել Է հունվարի 27-ին, հաջորդ շաբաթվա կեսերին կուղեւորվի ԱՄՆ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանների աղբյուրներ:
Ինչպես սպասվում Է, Գաբրիելը հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի եւ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նա նաեւ պլանավորում Է այցելել Նյու Յորքում ՄԱԿ-ի համալիր:
Մինչ այդ, հունվարի 28-ին ԳՖՀ-ի ԱԳ նախարարության նոր ղեկավարը կուղեւորվի Ֆրանսիա, գրում Է հրատարակությունը: Այնտեղ նա բանակցություններ կվարի Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: