Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


Ռուսաստանյան ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացման հնարավորությունները

Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է:

Քանի որ առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ  տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու և  մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչև գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը` հ ավելելով, որ այս հարցում հայկական կողմը պատրաստ է քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ:

Հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով:   

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ ներկայումս Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել մեքենա-տրակտորային կայան (ՄՏԿ), որը կսպասարկի երկրի բոլոր մարզերի ֆերմերային տնտեսություններին: Նախարարի խոսքով` ՄՏԿ ստեղծման համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ցանկն արդեն իսկ պատրաստ է և կտրամադրվի բոլոր շահագրգիռ ընկերություններին ուսումնասիրության և գնային առաջարկներ ներկայացնելու  համար:  

«Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք  20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

Նախատեսվում է նաև Հայաստանում բացել ներմուծող ընկերությունների ներկայացուցչություններ և սպասարկման կենտրոններ, ինչպես նաև ֆերմերների համար կազմակերպել ուսումնական դասընթացներ:

Հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաև Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում:

Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան և հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ բոլոր ներկայացված առաջարկներն ու վաճառքի պայմանները հանգամանորեն կուսումնասիրվեն և արդյունքները առաջիկայում կներկայացվեն ռուսական կողմին:    

 

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան