Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի հարցով հանդիպման արդյունքները
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ, որի շրջանակներում կողմերը քննարկել են Սիրիայի հարցով Աստանայում կայացած հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` մեջբերելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությունը:
«Երկու կողմն էլ բարձր գնահատական է տվել Սիրիայի հարցով հունվարի 23-24-ն Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը, որը կայացել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ և Ղազախստանի հրավերով, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի և ԱՄՆ դիտորդի մասնակցությամբ», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախարարներն ընդգծել են նաև, որ տվյալ հանդիպումը արդյունավետ հարթակ է դարձել հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսության համար: