7 երկրների քաղաքացիներին վիզա տրամադրելու Թրամփի արգելքը պայմանավորված է նրա բիզնես շահերով. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԷթիկայի հարցով ամերիկացի փորձագետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքում ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա վերջինս միգրացիոն պատժամիջոցներ է սահմանել 7 մուսուլմանական երկրի նկատմամբ, որոնցից և ոչ մեկում բիզնես-նախագծեր չի իրականացնում:
Այս մասին կարծիք է հրապարակել ԱՄՆ-ի Հանրային ռադիոյի կայքը` ընդգծելով, որ Թրամփը նշանակալի առևտրային շահեր ունի Թուրքիայում, Ադրբեջանում, Ինդոնեզիայում, Արաբական Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում: Աղբյուրի հաղորդմամբ` նրա դուստր Իվանկան 2015-ին ևս խոսում էր Քաթարում լայն գործարար հնարավորությունների մասին:
Քննադատները պնդում են, որ Թրամփը Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը կապում է ահաբեկչական սպառնալիքների հետ` քողարկելու համար Սաուդյան Արաբիային և Թուրքիային, որոնք ահաբեկչության սեփական պատմությունն ունեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող վերոնշյալ 7 երկրի քաղաքացիներին մուտքի արտոնագիր շնորհելը: