Մալայզիայի ափերի մոտ խորտակված նավից 25 մարդ են փրկել
ՄիջազգայինՄալայզիայի ափերի մոտ խորտակված նավից 25 մարդ են փրկել։ Այս մասին հայտնում է «Սինհուան» ։
Հիշեցնենք, որ 31 ուղեւորներով՝ այդ թվում չինացի 28 զբոսաշրջիկներով նավը կորել էր հունվարի 28-ին։ Նավը Կոտա Կինաբալուից Մենգալում կղզի էր ուղեւորվում՝ հայտնի զբոսաշրջային վայր, որը մոտ 60 կմ արեւմուտք է գտնվում։