ՌԴ Գլխավոր շտաբը ներկայացրել է Սիրիայի նոր սահմանադրության մանրամասները
ՄիջազգայինՍիրիայի նոր սահմանադրության՝ Ռուսաստանի կողմից կազմված շրջանակային նախագիծը ենթադրում է ժողովրդավարական պետության ստեղծում՝ կառավարման հանրապետական ձեւով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստանիսլավ Գաջիմագոմեդովը։
«Նոր սահմանադրության տեքստով որոշված է, որ Սիրիան ժամանակակից ժողովրդավարական պետություն է ՝ կառավարման հանրապետական ձեւով։ Այդ պետությունը պետք է կառուցվի ժողովրդի իշխանության, օրենքի գերակայության ու հավասարության սկզբունքների վրա»,- նշել էնա։
Նա հավելել է, որ նախագծի վրա աշխատել են Ռուսաստանում սիրիական սփյուռքի ներկայացուցիչները, նաեւ հեղինակավոր ռուս արեւելագետները , սահմանադրական իրավունքի ոլորտի ու օրենսդրության մասնագետները։ Գաջիմագոմեդովի խոսքով իշխանության միակ աղբյուրը պետք է լինի «բազմազգ ու բազմադավանանք սիրիական ժողովուրդը» ։