ԱՄՆ-ում բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ
Միջազգային ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Միացյալ Նահանգների շատ քաղաքներում: Բազմամարդ ակցիաներ են կազմակերպվել Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նյու Յորքի Մանհեթենի շրջանի հարավային մասում՝ «Բեթերի» զբոսայգուց ոչ հեռու, Տեղի են ունենում ներգաղթյալների պաշտպանության հանրահավաքներ: Քաղաքի առաջատար իրավապաշտպան միավորումների թվից կազմակերպիչների խոսքով՝ ցույցին մասնակցում Է շուրջ 12 հազար մարդ:
Ավելի քան հազար մարդ Էր հավաքվել Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) կենտրոնական հրապարակներից մեկում: Ակցիայի ժամանակ ելույթ են ունեցել Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ինչպես նաեւ երկրի առավել ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության ներկայացուցիչները:
Մի քանի հարյուր մարդ Է մասնակցում Դալաս քաղաքի (Տեխասի նահանգ) միջազգային օդանավակայանի տարածքում կազմակերպված ցույցին: Նրանք պահանջում են կալանքից ազատ արձակել այն ինը հոգուն, որոնք ժամանել են Իրաքից, Իրանից, Սուդանից եւ Սիրիայից եւ ձերբակալվել Թրամփի հրամանագրի հիման վրա:
Համանման ակցիաներ են տեղի ունենում նաեւ Չիկագոյի (Իլինոյսի նահանգ), Ատլանտայի (Ջորջիայի նահանգ), Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիկոյի (երկուսն Էլ Կալիֆոռնիայի նահանգում) օդանավակայաններում: Ընդհանոուր առմամբ հանրահավաքներին մասնակցում Է մի քանի հազար մարդ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, բողոքի բազմահազարանոց ակցիան շարունակվում Է նաեւ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: