Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավոր Բալուքենն ազատ է արձակվել
ՄիջազգայինԴիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 8-րդ դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված պատգամավոր, մեջլիսի խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պ արբերականը:
Բալուքենը ձերբակալվել էր 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Ավելի ուշ նրան կալանավորել էին: Պատգամավորին սպառնում էր 15 տարվա ազատազրկում: Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Բալուքենին բավարար ապացույցների բացակայության պատճառով:
Քրդամետ կուսակցության պատգամավորը մեղադրվում էր «հանցանքը և հանցագործին գովելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն անելու», «հանցախմբի անդամ չլինելով հանդերձ դրա անունից հանցանք գործելու» մեջ:
Իդրիս Բալուքենի ազատ արձակմամբ շարունակում են կալանավորված մնալ մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատականկուսակցության անդամ 59 պատգամավորից 10-ը: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ ՍելահաթթինԴեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվումեն «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչականխմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: