Standard & Poor’s-ը Ադրբեջանին բացասական գնահատական է տվել
ՄիջազգայինStandard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանին բացասական գնահատական է տվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Գործակալությունը Ադրբջանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն (անկախ) վարկանիշը գնահատել է BB+/B սահմաններում, ինչը բացասական ցուցանիշ է:
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը 2016-ի դեկտեմբերին Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) կողմից չապահովված կորպորատիվ վարկերի վերաբերյալ վարկանիշը գնահատել էր BB, այսինքն` կրկին բացասական:
Ինչպես այժմ այնպես էլ SOCAR-ի վարկանիշի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել էր Standard & Poor’s գործակալության ռուսաստանյան մասնաճյուղը: