Դամասկոսը հորդորել է սիրիացի փախստականներին՝ վերադառնալ հայրենիք
ՄիջազգայինՍիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հորդորել Է պատերազմից հարեւան երկրներ փախած համաքաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիք՝ երկրի ղեկավարության անունից խոստանալով անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել խաղաղ կյանքի համար:
Այդ մասին հայտնել Է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը:
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դամասկոսում հանդիպում Է ունեցել ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել Է երկկողմ գործակցությունը սիրիացի փախստականներին ցուցաբերվող օգնության շրջանակներում:
«Մուալեմը վերստին հորդորեց հարեւան երկրներում ապաստանած սիրիացի փախստականներին՝ վերադառնալ հայրենիք, հավաստիացնելով նրանց ընդունելու եւ խաղաղ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու պետության պատրաստակամության մասին»,- գրում Է ՍԱՆԱ-ն: