Վաշինգտոնի դատախազը դատական հայց է ներկայացնում Թրամփի դեմ` միգրացիոն հրամանագրի պատճառով
ՄիջազգայինԱՄՆ Վաշինգտոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ դաշնային շրջանային դատարան հայց է ուղարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի հիմնական դրույթները ոչ սահմանադրական ճանաչելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, Ֆերգյուսոնի կարծիքով` հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության դրույթները, այդ թվում` օրենքի առաջ հավասարության և բոլոր կրոնների նկատմամբ կառավարության հավասար վերաբերմունքի մասին:
Հայցով պատասխանող կողմը լինելու են նախագահ Թրամփը, նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, որին ենթարկվում է սահմանապահ ծառայությունը: Հայտարարության տեքստը կհրապարակվի հունվարի 30-ին:
Ֆերգյուսոնը տեղեկացրել է, որ հայց է ներկայացրել նաև հրամանագրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: