Սիրիական ընդդիմությունն առաջին անգամ զրահատեխնիկա է ստացել ԱՄՆ-ից
Միջազգային«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմության ուժերի դաշինքը (SDF) հայտարարել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո ընդլայնել Է աջակցությունը Սիրիայում գործող իր դաշնակիցներին եւ առաջին անգամ սկսել Է նրանց մատակարարել զրահատեխնիկա:
Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով SDF-ի ներկայացուցիչ Թալալ Սելոյին:
Զրահատեխնիկան եւ զրահափոխադրիչներն ստացվել են 4-5 օր առաջ, ասել Է նա: Դաշինքը հիմնականում բաղկացած Է քրդական ջոկատներից:
SDF-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած տեխնիկայի ոչ մեծ քանակությանը, դա «իրենց ցուցաբերվող նոր աջակցության վկայությունն Է»: «Մինչ այդ մենք նմանօրինակ աջակցություն չԷինք ստանում, մեզ տրամադրում Էին թեթեւ զենք ու զինամթերք»,- հավելել Է Թալալ Սելոն:
«Դա ԱՄՆ-ի նոր ղեկավարության կողմից լիակատար աջակցության, մեր զորքերին ցուցաբերվող ավելի մեծ օժանդակության դրսեւորումներ են, քան ավելի վաղ»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: