Եվրախորհրդարանը հետաձգել Է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի շուրջ քվեարկությունը
ՄիջազգայինԵվրախորհրդարանը հետաձգել Է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի շուրջ տեխնիկական պայմանավորվածության քվեարկությունը, որը փետրվարի 2-ին պետք Է կայանար Բրյուսելում ԵԽ-ի լիագումար նստաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Վրաստանի համար անայցագիր ռեժիմի հարցերի շուրջ ԵՄ-ի խորհրդի եւ Եվրախորհրդարանի միջեւ պայմանավորվածության քվեարկությունը տեղափոխվել Է ավելի ուշ ժամկետ»,-հայտնել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: