Գերմանիայում պոտենցիալ ահաբեկիչները էլեկտրոնային թեւնոցներ կկրեն
ՄիջազգայինԳերմանիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել դաշնային քրեական ոստիկանության մասին օրենքում, որը թույլատրում է էլեկտրոնային թեւնոցների օգտագործումը մասնավորապես ահաբեկչության մեջ կասկածվող պոտենցիալ վտանագավոր հանցագործներին հետեւելու համար, հայտնում է DPA–ն՝ վկայակոչելով կառավարության նիստի արդյունքները։
Այդ փոփոխությունները ՆԳՆ–ի եւ Արդարադատության նախարարության համաձայնեցրած միջոցների փաթեթն է, որն ընդունվել էր Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակումից հետո։ Էլեկտրոնային թեւնոցներից բացի, կառավարությունը այլ փոփոխություններ է ընդունել դաշնային քրեական ոստիկանության մասին օրենքում։