Թուրքիայում ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է կայացվել
ՄիջազգայինՈւրֆայի ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Իբրահիմ Այհանին և Դիլեք Օջալանին կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորները մեղադրվում են սոցիալական մեդիայի միջոցով «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» մեջ:
Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է: