Ֆրանսիացիների մեծ մասը ցանկանում Է, որ Ֆիյոնը հրաժարվի նախագահի պաշտոնի համար պայքարից
ՄիջազգայինՖրանսիայի բնակիչների գրեթե 70 տոկոսը ցանկանում Է, որ Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի երկրի նախագահի պաշտոնի համար պայքարից՝ նրա կնոջ՝ Պենելոպայի հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, վկայում Harris interactive սոցիոլոգիական ծառայության հարցման՝ հրապարակված ադրյունքները:
Հարցման մասնակիցները կարծում են, որ «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի տեղը պետք Է զբաղեցնի Ֆրանսիայի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախկին նախարար Ալեն Ժյուպեն: Ըստ որում հարցվածների սոսկ 29 տոկոսն Է կարծում, թե «Հանրապետականները» կկարողանան շահել ընտրությունները, եթե իրենց թեկնածուն լինի Ֆիյոնը: Մյուս թեկնածուով «Հանրապետականների» հաղթանակին հավատում Է հարցվածների 57 տոկոսը:
Ավելի վաղ Le Canard enchaine թերթը հայտնել Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի շարունակ համարվել Է Ֆրանսուա Ֆիյոնի օգնականն Ազգային ժողովում եւ ստացել սահմանված ռոճիկը, բայց ըստ որում իբր «ոչ մի կարգի կոնկրետ պարտականություններ չի կատարել»: Նրան վճարվել Է 500 հազար եվրո գումար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: