Նախարար Իգնատի Առաքելյանն անհրաժեշտության դեպքում կներգրավվի քարոզարշավին
ՔաղաքականՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անհրաժեշտության դեպքում կներգրավվի նախընտրական քարոզչությանը: «Քանի որ անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը, ապա անհրաժեշտ է մասնակցել նրա քաղաքական աշխատանքին: Որոշումը ՀՀԿ-ն կընդունի»,- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը՝ կառավարության նիստից հետո: Նախարարն ընդգծեց, որ ընտրողներին կաշառելու խոսակցություն ներն անլուրջ է համարում: