Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոպիտ հայտարարություն է արել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էգեյան ծովում վիճելի համարվող կղզիներից մեկի` Իմիայի մոտ Կամենոսի կողմից ծաղկեպսակ թողնելու դեպքի առնչությամբ Չավուշօղլուն կոչ է արել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել»:
Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ թուրքական ռազմական ինքնաթիռները զանգվածային ներխուժումներ են իրականացնում Հունաստանի օդային տարածք: Էգեյան ծովի կենտրոնական և հարավային հատվածներում գրանցվել է խախտումների անսովոր բարձր ցուցանիշ` 138 խախտում: Կատարվածը խստորեն դատապարտել էր Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով Թուրքիայի գործողությունները որակել էր որպես «կովբոյի վարքագիծ»: