Պուտինն այցով ժամանել Է Բուդապեշտ, որտեղ կքննարկի Սիրիայի եւ Դոնբասի իրադրությունը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հունգարիայի մայցաքաղաք Բուդապեշտ, որտեղ կանցկացվեն ռուս-հունգարական բանակցություններ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանի ղեկավարի աշխատանքային ծրագիրը կսկսվի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ զրույցից, որից հետո տեղի կունենան ռուս-հունգարական բանակցություններ՝ երկու երկրների նախարարների մասնակցությամբ: Սպասվում Է, որ Պուտինը եւ Օրբանը կպատասխանեն հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողների հարցերին:
Նախօրյակին Կրեմլը հայտարարել Էր, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն Է հատկացվելու առեւտրատնտեսական ոլորտում համատեղ խոշոր ծրագրերի առաջմղման հարցերին եւ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը:
Բացի այդ, ինչպես լրագրողներին պատմել Է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը Բուդապեշտ այցի շրջանակներում Օրբանի հետ կքննարկի Մերձավոր Արեւելքի, Սիրիայի խնդիրը եւ Դոնբասի Ավդեեւկայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: