ՀՀԿ-ից արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը. Շարմազանով
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցությունից արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կենդանի օրգանիզմ է: Եվ, բնականաբար, կուսակցություն և արտահոսք կա, և ներհոսք: Սակայն դա խիստ անհամաչափ է, այսինքն` արտահոսքն ավելի քիչ է, քան ներհոսքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա շնորհակալություն հայտնեց կուսակցությունը լքած գործիչներին` երկար տարիների աշխատանքի համար:
«Մենք ունենք մեր ճանապարհը, նրանք իրենց ճանապարհն են ընտրել, դա իրենց որոշումն է, և մենք նրանց հաջողություն ենք մաղթում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: