Թուրքիայի ռազմական ինքնաթիռները զանգվածաբար խախտել են Հունաստանի օդային սահմանը
ՄիջազգայինՀունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Հունաստանի օդային տարածք զանգվածային ներխուժումներ իրականացնելու մասին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Էգեյան ծովի կենտրոնական և հարավային հատվածներում գրանցվել է խախտումների անսովոր բարձր ցուցանիշ` 138 խախտում:
Կատարվածը խստորեն դատապարտել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, ով Թուրքիայի գործողությունները որակել է որպես «կովբոյի վարքագիծ»: Նա նշել է, որ իրենք խաղաղություն են ցանկանում և կռիվ չեն փնտրում, սակայն չի լինի մի ինքնաթիռ, որի դիմացն իրենք չեն առնի:
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ հունական կողմը վերջնականապես հրաժարվեց Անկարային հանձնել ուղղաթիռով փախած ութ թուրք զինվորականներին: Պաշտոնական Անկարան նրանց մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: