Օլանդը կոչ Է արել չհանդուրժել Եվրամիության վրա Թրամփի «ճնշումը»
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ Է արել չհանդուրժել Եվրամիության վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «ճնշումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Չի կարելի հանդուրժել ճնշումն ԱՄՆ-ի նախագահի այն մի շարք հայտարարություներում, թե ինչ Եվրոպա պետք Է լինի կամ այլեւս չպետք Է լինի»,- հայտարարել Է Օլանդը Մալթայում ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ:
Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թրամփն ավելի վաղ հիացմունք Է հայտնել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ, քննադատել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը, ՆԱՏՕ-ն համարել Է կարեւոր, բայց «հնացած» կազմակերպություն եւ նախանշել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները:
Ավելի վաղ Օլանդն արդեն հայտարարել Էր, մեկնաբանելով Թրամփի արտահայտությունները, որ Եվրոպան «դրսից խորհուրդների կարիք չունի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: