Լուկաշենկոն Բելառուսում ՌԴ ռազմական ավիաբազա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում
Միջազգային Բելառուսը նպատակահարմար չի համարում ՌԴ ռազմաբազա ստեղծել Բոբրույսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ փետրվարի 3-ին Մինսկում կայացած հանդիպմանը:
«Ռազմական տեսակետից ինչի՞ համար Է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չԷ: Այդ ռազմակայանը եւ ինքնաթիռները, որոնք նրանք (Ռուսաստանը) ցանկանում են այստեղ տեղակայել, դա ցուցադրական բան Է»,-ասել Է նա:
Լուկաշենկոն ընդգծել Է, որ նպատակահարմար Է համարում ավիաբազայի փոխարեն Ռուսաստանի կողմից ռազմական ինքնաթիռների հանձնումը Բելառուսին: «Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ. չԷ որ մենք միասնական խմբավորում ենք»,-նշել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: