Amnesty International-ը հորդորել է Թուրքիային թույլ տալ կալանավորված Չափրազի վիրահատությունը
ՄիջազգայինՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պահանջել է անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերել Թուրքիայում կալանավորված Սիբել Չափրազին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Չափրազը վիրավորվել էր 2015 թվականի նոյեմբերին` թուրք իրավապահ մարմինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև բախումների ժամանակ արձակված կրակոցից: «Հանցախմբի անդամ լինելու» հիմնավորմամբ նա ձերբակալվել է 2016 թվականի մարտին, երբ բուժումը դեռ ընթացքի մեջ էր:
Թեպետ նրա կալանավորումից հետո բժիշկները մի քանի անգամ ասել են Չափրազին վիրահատության ենթարկելու անհրաժեշտության մասին, սակայն վիրահատություն անել թույլ չի տրվել:
Amnesty International կազմակերպությունը պահանջել է առանց հապաղելու թույլատրել անհրաժեշտ վիրահատությունն ու բժշկական օգնությունը: