Առաջին անգամ կին է նշանակվել ԿՀՎ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնում
ՄիջազգայինԿենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն ամերիկացի հետախույզ Ջինա Հասփելին նշանակել Է իր առաջին տեղակալի պաշտոնում:
Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Գործընկերներին հայտարարելով իր ընտրության մասին՝ Փոմփեոն նշել Է Հասփելի 30-ամյա փորձը եւ խնդիրներ լուծելու ու իր շրջապատին ոգեշնչելու նրա կարողությունը:
Հաղորդագրություններում նշվում է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները ԿՀՎ-ի ղեկավարի ընտրությունը պաշտպանել են, մասնավորապես, այն պատճառով, որ Հասփելը դարձել Է առաջին կինը, որը նման բարձր պաշտոն Է զբաղեցրել ԱՄՆ-ի հետախուզական վարչությունում:
Սակայն ամերիկացի քաղաքական գործիչներից ոմանք կասկածներ են հայտնել Հասփերի վերաբերմամբ՝ այն լուրերի կապակցությամբ, որ նա պաշտպանում Է կտտանքների կիրառումը տեղեկատվություն կորզելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: