Մեզ տուգանում ես, որովհետև փող չունես. Պիկեն՝ ոստիկանության հետ սկանդալի կենտրոնում (լուսանկար)
ՍպորտԻսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիա-Լյուքսեմբուրգ խաղից հետո: Այս մասին տեղեկացնում է La Vanguardia-ն:
Ֆուտբոլիստը և իր եղբայրը խաղատուն գնալիս տուգանվել են` մեքենան սխալ կայանելու համար, ինչին ի պատասխան Պիկեն դուրս է եկել մեքենայից և կատարել հետևյալ արտահայտությունները.
«Դուք ինձ նախանձում եք, որովհետև ես հայտնի եմ», «Միևնույնն է, չենք վճարելու, կզանգեմ քո ղեկավարին, և նա կհեռացնի քեզ աշխատանքից», «Այս տուգանքը հայրդ է վճարելու», «Մեզ տուգանում ես, որովհետև փող չունես և ուզում ես պարգևատրվել»:
Ավելի ուշ ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում ներողություն է խնդրել իր վատ պահվածքի համար:
Նշենք, որ տուգանված մեքենան վարել է Պիկեի եղբայրը:

