Պենտագոնը հայտնել է Եմենում «Ալ-Կաիդայի» մի շարք պարագլուխների ոչնչացման մասին
ՄիջազգայինԱՄՆ հատուկ ջոկատայինները Եմենում հունվարի 29-ին իրականացրած արշավի ընթացքում, որի թիրախը «Արաբական թերակղզում Ալ-Կաիդայի» շտաբ-բնակարանն էր, վերացրել է ահաբեկչական խմբավորման մի քանի պարագլուխների:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Արշավից հետո իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 14 գրոհային է սպանվել, որոնց կազմում ահաբեկչական ցանցի պարագլուխներ են եղել: Հրամանատարությունը ենթադրում է, որ Սուլթան ադ-Դահաբը և Աբդել Ռաուֆ ադ-Դահաբը, որոնք ահաբեկչական գործողություններ ծրագրողներն են, եղել են սպանվածների շարքում», - ասվում է ամերիկյան զինուժի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ամերիկացի զինվորականները «Ալ-Կաիդայի» շտաբ-բնակարանում տեսագրություն են տարածել, որոնցում բացատրվում է` ինչպես պայթուցիկներ պատրաստել: