Վինսենթ Վիոլան հետ է կանչել իր թեկնածությունը ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնից
ՄիջազգայինԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Վինսենթ Վիոլան որոշել է հետ կանչել իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, Վիոլան որպես իր որոշման հիմք նշել է իր ունեցած բազմաթիվ բիզնես կապերը:
«Պարոն Վիոլան տեղեկացրել է նախագահ Թրամփին, որ ինքն չի կարող ընդունել բանակի նախարարի պաշտոնը ստանձնելու նախագահի առաջարկը, քանի որ ի վիճակի չէ թողնել 35 տարիների ընթացքում իր կառուցած բիզնեսների հետ իր կապերը»,- նշված է Վիոլայի թիմի տարածած հայտարարության մեջ:
Վիոլան նաև շեշտել է, որ շարունակելու է աջակցել Թրամփի վարչակազմին:
Նյու Յորքից միլիարդատեր Վինսենթ Վիոլան «Ֆլորիդա Պանտերս» հոկեյի թիմի սեփականատերն է: Վիոլան ունի նաև նի քանի առևտրայի ընկերություններ: