Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 14 դեպքից՝ 13-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 5, շորթման և մաքսանենգության 1-ական դեպք: