Ֆրանսիայում մրրիկի հետեւանքով ավելի քան 200 հազար տուն է հոսանքազրկվել
ՄիջազգայինՖրանսիայում մրրիկի հետեւանքով ավելի քան 200 հազար տուն է հոսանքազրկվել, հայտնում է Le Monde–ը։
Քամու ուժեղ պոռթկման արագությունը հասել է 160 կմ/ժ-ի։ Ափին մոտ փոթորիկը մոտ 8 մետր բարձրության ուժեղ ալիքներ է առաջացրել։ Ակվիտանիա տարածաշրջանում վթարների սպառնալիքի պատճառով ավտոտրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ են ներդրվել։ Արտակարգ ծառայությունները մաքրման աշխատանքներ են կատարել ու ճանապարհներից մաքրել ընկած ծառերը ու էլեկտրամատակարարման գծերը։ AFP գործակալության փոխանցմամբ տարերքի պատճառով մի քանի մարդ թեթեւ վնասվածք է ստացել։
Ֆրանսիայի երեք առավել տուժած տարածքներում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Եւս 16 դեպարտամենտում վտանգի մակարդակը բարձրացել է մինչեւ նարնջագույն։