ԱՄՆ Պետդեպը ժամանավորապես դադարեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագրի իրագործումը
ՄիջազգայինԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է երկիր այցելել այն անձանց, որոնց մուտքի արտոնագրերը ներկա պահին գործող են:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, նման որոշում արտաքին քաղաքականության գերատեսչությունը կայացրել է Սիեթլի դաշնային դատարանի կայացրած վճռից հետո, որով ժամանակավոր արգելք է սահմանվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի վրա:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունն, իր հերթին, ժամանակավորապես դադարեցրել է Թրամփի ստորագրած փաստաթղթի դրույթների իրագործումը` հայտարարելով, որ գերատեսչությունը պատրաստ է սեղմ ժամկետներում հասնել դատական որոշման չեղարկմանը և պաշտպանել նախագահական հրամանագիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիեթլի դատարանը որոշում էր կայացրել հրամանագրի գործունեությունը կասեցնելու մասին, որը ԱՄՆ ղեկավարն անհեթեթ էր անվանել: