Ռուսաստանի հետ Լատվիայի սահմանին 23 կմ երկարությամբ ցանկապատ է կառուցվել
ՄիջազգայինԼատվիայի Պետական սահմանապահ ծառայության մամլո քարտուղար Եվգենիա Պոզնյակը հայտարարել է Ռուսաստանի և Լատվիայի միջև սահմանային ցանկապատի կառուցման մասին, որի երկարությունը կազմում է 23 կմ: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով լատվիական աղբյուրը, ցանկապատը տեղակայվել է երկիր մտնելու անօրինական փորձերը կանխելու համար:
«Ցանկապատի կառուցման աշխատանքները սկսվել են 2015-ին, և դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019 թվականը: Ներկա պահին սահմանին 65 կմ երկարությամբ մերձսահմանային գոտի է սահմանվել, ինչպես նաև տեղակայվել է 23 կմ երկարությամբ ձգվող ցանկապատը», - ասել է Պոզնյակը:
Վերջինս ընդգծել է նաև, որ 2017-ին սահմանի կառուցմանը 6.3 մլն եվրո է հատկացվել: Միջոցները կհատկացվեն 60 կմ երկարությամբ ցանկապատի կառուցմանը, որի նվազագույն երկարությունը կկազմի 2.7 մետր:
Ընդհանուր առմամբ, ռուս-լատվիական սահմանին 276 կմ երկարությամբ ցանկապատ է կառուցվելու այն հատվածներում, որտեղ բնական արգելապատնեշներ չկան: