Դատարանը պարտադրել է Google-ին ԱՄՆ իշխանություններին փոխանցել արտասահմանյան սերվերներից հաճախորդների նամակները
ՄիջազգայինԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է Google ընկերությանը ԱՄՆ իշխանություններին ներկայացրել իր հաճախորդների էլեկտրոնային նամակները, որոնք պահվում են արտասահմանյան սերվերներում։
Ինչպես հաղորդում է «Ռեյթերսը», դատավոր Թոմաս Ռույթերը նման որոշում է կայացրել նպատակ ունենալով, որ ՀԴԲ գործակալները կարողանան ԱՄՆ ներսում խարդախությունների հետ կապված հետաքննություն իրականացնել։
Google-ի պատասխան նամակում նշվում է, որ ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Նշենք, որ 2016-ի հուլիսին Նյու Յորքի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Microsoft ընկերությունը պարտավոր չէ ամերիկյան իշխանություններին փոխանցել Իռլանդիայում իր սերվերների տվյալները՝ թմրանյութերի հետ կապված հետաքննություն իրականացնելու համար։