Աֆղանստանում երկու օրում ձյան պատճառով 19 մարդ է մահացել
ՄիջազգայինԱֆղանստանում վերջին երկու օրում ուժեղ ձյան պատճառով 19 մարդ է մահացել։
Բադահշանի նահանգապետի ներկայացուցիչ Նավիդ Ֆրոնտանը «Ռեյթերսին» հայտնել է, որ ձնահոսքից մահացել է 19, վիրավորվել՝ 17 մարդ։ Նրա խոսքով, իշխանությունները փորձում են վերականգնել հաղորդակցությունը նահանգի 12 շրջանների հետ, որոնք կտրվել են արտաքին աշխարհից։
Ավելի վաղ նշվել էր, որ առնվազն 10 մարդ է մահացել ձնահոսքի պատճառով։ Բացի այդ, աղետը 18 տուն է ոչնչացրել։ ՓՐկարարները շարունակում են աշխատանքները դեպքի վայրում։