Լուվրի մոտ զինվորականի վրա հարձակված տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ
ՄիջազգայինՓարիզի կենտրոնում՝ Լուվրի մոտ զինվորական պարեկի վրա հարձակված տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով դատական մարմինների աղբյուրին:
Ուրբաթ դաշույնով զինված տղամարդը, «Ալլահ Աքբար» գոչելով, հարձակվել էր Լուվրի մոտ պարեկող զինվորականի վրա: Զինվորականները կրակ են բացել հարձակվողի ուղղությամբ:
Հանցագործը՝ Աբդել էլ-Համահմին, որովայնի շրջանում վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել: Ֆրանսիայի իշխանությունները հարձակումն ահաբեկչական են որակել: