ԱՄՆ զորքը գործ կունենա ահաբեկիչների և Ռուսաստանի հետ. Պենտագոնի ղեկավար
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը կոչ է արել ամերիկյան զինծառայողներին պատրաստ լինել ռուսական զորքի հետ գործ ունենալուն, որը, ըստ նրա, «ՆԱՏՕ-ի շեմին է» կանգնած: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ զորքի նկատմամբ պահանջները գնալով կբարդանան: Ահաբեկիչների և ապստամբների կողմից սպառնալիքը մեզ համար գոյություն կունենա դեռևս երկար ժամանակ, սակայն մենք նաև պետք է գործ ունենանք Ռուսաստանի ժամանակակից և մարտունակ բանակի հետ՝ կանգնած ՆԱՏՕ-ի շեմին»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Հեյգելը համարում է, որ ԱՄՆ-ն պետք է կարողանա հակահարված տալ Ռուսաստանին: