Արթուր Պետրոսյանը ներկա կլինի «Ալաշկերտ»-Ուզբեկստան խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի «Ալաշկերտ»-Ուզբեկստան խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» փետրվաի 6-ին ստուգողական հանդիպումում ուժերը կչափի սերբական «Նապրոդակ» թիմի հետ:
Հայաստանի չեմպիոնի ստուգողական խաղերի ցանկում ակումբային մրցակիցներից բացի, նախատեսված է նաև Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ միջազգային հանդիպում: Խաղը տեղի կունենա փետրվարի 11-ին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ներկա կլինի այդ խաղին: Նա կդիտի նաև «Ալաշկերտի» մասնակցությամբ մյուս երկու ստուգողական հանդիպումները, որոնք տեղի կունենան ղազախական թիմերի հետ. փետրվարի 9-ին՝ «Իրտիշի», և փետրվարի 12-ին՝ «Ակժայիկի» հետ: